«ՍԹԱՐ»-ը հրապարակել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները

PanARMENIAN.Net - «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցն ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները: Միջոցառումը կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ, որի նպատակն էր հայթայթել ֆինանսական միջոցներ «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդ»-ի համար, որը հիմնվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական

բաժանմունքի հիման վրա (ՀՀ Առողջապահության Նախարարություն):



Ընկերության Կենտրոնական գրասենյակի աշխատակիցների կողմից` ֆոնդի ներկայացուցչի ներկայությամբ, բացվեցին կապարակնքված արկղերը, որտեղ գտնվում էին «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցի հաճախորդների կատարած նվիրատվությունները: Հաշվարկների արդյունքում հավաքվեց 984030 դրամ գումար:



Դեռեւս ակցիայի անցկացման սկզբնական շրջանում ՍԹԱՐ-ի անձնակազմի կողմից նվիրաբերվեց 210000 դրամ, իսկ համաձայն ՍԹԱՐ-ի ղեկավարության խոստմանը կրկնապատկվեց հաճախորդների եւ աշխատակիցների կողմից հավաքված գումարը: Արդյունքում կազմակերպությունը տրամադրում է ֆոնդին 1200000 դրամ:



Բացի այդ, ընկերությունն առաջարկել էր իր գործընկերներին եւ մատակարարներին միանալ ակցիային, որի արդյունքում հավաքվեց 505000 դրամ: Ակցիային մասնակցել են հետեւյալ կազմակերպությունները. Արզնու տոհմային ԹՏԽ, Մինի Բասկոնիա, Միհրե, Սելենա Սերվիս, Գինապ, Մեդիագրուպ, ԹելՍել:



Այսպիսով, ՍԹԱՐ-ի կողմից «Լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդ»-ի համար հավաքագրված գումարը կազմեց 2899030 դրամ: Հավաքագրված միջոցների հանձնումը Մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանին եւ ֆոնդի ներկայացուցիչներին տեղի կունենա հունիսի 5-ին 14:30-ին Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում, որը գտնվում է Ներսիսյան 7 հասցեում: Նախատեսվում է նաեւ, որ նվիրատվության հանձնման արարողությանը ներկա կլինեն ՀՀ Առողջապահության նախարարության ներկացուցիչներ:

Ֆոնդին աջակցությունն իրականացվում է «ՍԹԱՐ» սուպերմարկետի բարեգործական եւ սոցիալական քաղաքականության շրջանակներում: Նախատեսվում է նվիրաբերված միջոցներն օգտագործել արտերկրյա բարձրակարգ մասնագետներին հրավիրելու, սարքավորումներ ձեռք բերելու եւ վերանորոգման հարցերը լուծելու համար:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---