5 հունիսի 2009 - 18:03 AMT
Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է 2020թ. ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով հաստատվել է 2020-ի ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը: Փաստաթուղթը բացատրում է ՌԴ ազգային առաջնությունները եւ սկզբունքները, որոնցով նա մտադիր է առաջնորդվել: Ելնելով Ռազմավարությունից` Ռուսաստանի ազգային ռազմավարական առաջնությունները ռազմավարական կայունության աջակցման մեջ են եւ պետությունների փոխշահավետ համագործակցության իրավահավասար գործընկերության սկզբունքների մեջ` հիմնվելով միջազգային իրավունքի վրա, այդ թվում աստիճանաբար առաջանալով դեպի աշխարհ, որն ազատ է միջուկային զենքից եւ բոլորի համար հուսալի եւ իրավահավասար անվտանգության պայմաններ ստեղծելով:

Ռուսաստանը մտադիր է միջազգային իրավունքի շրջանակներում անցկացնել ռացիոնալ եւ գործնական արտաքին քաղաքականություն, որը բացառում է ծախսատար առճակատումը, այդ թվում սպառազինությունների մրցավազքը, ենթադրում է խորացնել հակաահաբեկչական համագործակցությունը, մասնակցել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: