5 հունիսի 2009 - 20:50 AMT
Այսօր Երեւանում տեղի է ունեցել բնապահպանական երթ
Այսօր` շրջակա միջավայրի պահպահման Միջազգային օրը, Թեխուտի պաշտպանության Երիտասարդական խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բնապահպանական երթ, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել բնապահպանական խնդիրների վրա:

Խմբի ներկայացուցիչները համոզված են, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մասնակցել բնական պաշարների ոչնչացմանը: Բնության երիտասարդ պահպանների ուղերձում ասվում է. «Պետք է միավորված եւ հրապարակավ խոսել մեր երկրի բնապահպանական խնդիրների մասին»: