
Փաստաբան Էրիկ Բեգլարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալ, կալանավորված Տիգրան Ուլուբաբյանը հացադուլ է հայտարարել։
«Տեղեկացնում եմ, որ այսօր ունեցել եմ հեռախոսազրույց իմ պաշտպանյալ Տիգրան Ուլուբաբյանի հետ, որի ընթացքում նա ինձ տեղյակ է պահել, որ այսօրվանից հայտարարում է հացադուլ:
Հացադուլի պատճառներն, ըստ Տիգրան Ուլուբաբյանի, հետևյալն են՝
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում եմ վերանայել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կիրառված քրեական հետապնդման ընթացքը, և՝ հնարավորության դեպքում, քրեական գործը փոխանցել մեկ այլ քննիչի՝ ապահովելու քննության օբյեկտիվությունն ու անաչառությունը։
Տիգրան Ուլուբաբյանը ծնողազուրկ է երկու կողմից, իսկ նրա ավագ եղբայրը զոհվել է պատերազմի դաշտում։ Հույս ունեմ, որ գոնե այս իրականությունը ձեր համար պատճառ կդառնա Տիգրանի այդ փոքրիկ խնդրանքը կատարելու համար։
Նախապես շնորհակալություն եմ հայտնում համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում Ձեր արձագանքի համար»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ այս պահին ենթադրաբար ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից բացի, որևէ այլ ապացույց գործով ձեռք չի բերվել։ Ուլուբաբյանը մեղադրում էր ոստիկանության աշխատակիցներին՝ իրեն խոշտանգելու մեջ։ Նրա պնդմամբ՝ ազգականի տան վրա կատարված ավազակային հարձակումից հետո իրեն են կասկածել, ոստիկանություն հրավիրել «զրույցի», գիշերը պահել բաժնում և վարչության պետի ներկայությամբ դաժան ծեծի ենթարկել, վիրավորել և նվաստացրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կալանավորվել է հարձակման գործով։