Արմավիրից Երեւան եւ հետադարձ գնացքով կարելի է հասնել 50 րոպեում

PanARMENIAN.Net - Այսօր Արմավիր քաղաքում տեղի է ունեցել «Հարակ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հանդիպումը Արմավիր մարզի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացման մեջ երկաթուղային տրանսպորտի դերի բարձրացման հարցերը: Կողմերը համաձայնության են եկել մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքային խմբերի ստեղծման մասին: Դրանց շարքում Արմավիրի արտադրանքների արտահանումն արտաքին շուկա, միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացումը, Արմավիրի մարզում տեղակայված կայարանների վերականգնումը, գնացքների շարժման անվտանգությունը եւ այլն:



Շեւքեթ Շայդուլինը ներկայացրել է Արմավիր-Երեւան երկաթուղային հաղորդակցության նախագիծը: Նրա խոսքերով, Արմավիրից Երեւան եւ հետադարձ կարելի է հասնել 50 րոպեում, իսկ Երեւանից էլեկրագնացքները շարժվելու են երեք ժամը մեկ: Գլխավոր տնօրենն առանձնահատուկ կերպով նշել է հաղորդակցության բացման անհրաժեշտությունն այդ տեղամասում ուսումնական տարվա սկզբում:



«ՀԿԵՈՒ ուղեւորային փոխադրումների համակարգում 17 տոկոսը ուսանողություն է,- նշել է նա: - Մենք մտադիր ենք մեծացնել այդ թիվը: Այսօր մենք կարող ենք խոսել ուղեւորների համար մրցունակ բաց պայքարի պատրաստականության մասին»:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---