Պետության հանդեպ վստահությունը բխում է նրա քաղաքացիների հուսալի պաշտպանությունից

PanARMENIAN.Net - Այսօր Աղվերանում իր աշխատանքն է սկսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԶԼՄ եւ քաղաքացիական հասարակության համագործակցությանը նվիրված սեմինարը: Սեմինարը կազմակերպվել է Երեւանյան մամլո ակումբի կողմից Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամի հետ համատեղ, եւ դրա աշխատանքին մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, զանգվածային լրատվական միջոցների եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Գրիգոորի Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանի ԶԼՄ-ների համագործակցությանը: Շոշափելով հասարակության եւ պետական կառույցների փոխհարաբերությունների թեման` զեկուցողը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս նրանց միջեւ չվստահելու որոշակի միտում կա:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի քայլեր է ձեռնարկում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, որպեսզի բարձրացնի բնակչության վստահությունը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հանդեպ, Գրիգորյանը հայտնել է, որ օմբուդսմենի ողջ աշխատանքն ուղղված է հենց այդ վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը: «Պետության հանդեպ վստահությունը ծագում է այն պահին, երբ երկրի քաղաքացիները գիտեն, որ իրենց իրավունքները հուսալիորեն պաշտպանված են»,- ընդգծել է Գրիգորյանը:



Օրվա երկրորդ կեսին «Մարդու իրավունքների հետ կապված դրությունը Հայաստանում: Հայացք քաղաքացիական հասարակության կողմից» թեմայով զեկույցով հանդես կգա նաեւ Հայաստանի Հելսինկյան Հանձնաժողովի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---