6 հունիսի 2009 - 17:04 AMT
Իրանը հայտարարել է նոր հրթիռային համակարգի արտադրության մեկնարկի մասին
Իրանը հայտարարել է «երկիր-երկինք» նոր հրթիռային համակարգի արտադրության մեկնարկի մասին: Իրանի Պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը հաղորդել է, որ նոր հրթիռներն ընդունակ են ավելի քան 40 կիլոմետր հեռավորությունից խոցել օդային թիրախները:

Իրանի նախարարի հայտարարությունը հետեւեց հաջորդ օրն այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարակը ասաց, որ իսրայելյան օդային ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման հարցում «հնարավոր են բոլոր տարբերակները», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: