Շվեդիան զարգացնելու է իր հարաբերությունները «Արեւելյան գործընկերության» երկրների հետ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունում նախագահելու ժամանակ Շվեդիայի առաջնային խնդիրներից մեկը կդառնա «Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերությունների զարգացումը, եւ Շվեդիան կանի ամեն հնարավոր բան ԵՄ հետ այդ երկրների մտերմացման համար:



ԵՄ-ում նախագահելու ժամանակ Շվեդիայի եւս մեկ կարեւոր խնդիրը կդառնան էներգոանվտանգության, Ռուսաստանի եւ մյուս արեւելյան գործընկերների հետ երկխոսության ապահովման հարցերը, ինչպես նաեւ միջոցների ձեռնարկումը գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմացնելու համար, հաղորդում է Շվեդիայի ԱԳՆ մամլո ծառայությունը:



Շվեդիան ԵՄ գործող նախագահ կդառնա հուլիսի 1-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---