Չիբուրդանիձեի գավաթի մրցաշարում հայ շախմատիստուհիները մեկնարկել են հաղթանակով

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատի առաջին միջազգային մրցաշարում հաղթանակներ են տարել:



Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչները հաղթել են վրաց շախմատիստուհիներին եւ առաջին հանդիպումներից հետո կիսում են մրցաշարային աղյուսակի 1-29-րդ տեղերը:



2-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն ուժերը կչափեն վրաց շախմատիստուհիներ Սոֆիկո Թերելաձեի եւ Թինաթին Բերիձեի հետ համապատասխանաբար, իսկ Սիրանուշ Անդրեասյանը կխաղա Ռումինիայի ներկայացուցիչ Ադինա-Մարիա Համդուչիի հետ:



Մրցաշարը կանցնի 9 փուլով շվեյցարական համակարգով: Սահմանված ժամանակը` 1 ժամ 30 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար:



Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 16 800 ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 5 000 ԱՄՆ դոլար եւ Մայա Չիբուրդանիձեի գավաթը, երկրորդ տեղի մրցանակակիրը կստանա 4000 դոլար, իսկ երրորդինը` 3000 ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---