«Ոսկե Ծիրան» փառատոնը սկսում է մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերի ցուցադրությունները

PanARMENIAN.Net - «Ոսկե Ծիրան» փառատոնը սկսում է մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի գործունեության, մրցութային ծրագրերի, ֆիլմերի լուսաբանումն առավել արդյունավետ դարձնելու համար մինչ- փառատոնի սկսվելը լրագրողները հնարավորություն կստանան դիտել մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերը:



Ցուցադրությունները կսկսվեն հունիսի 8-ից` երկուշաբթի օրվանից: Ամեն օր, բացի կիրակիից, ժամը 19:30-ից Մոկսվա կինոթատրոնի տեսասրահում լրագրողները հնարավորություն կունենան դիտել փառատոնի այս տարվա ֆիլմերը:



Լրագրողների համար ցուցադրությունները կշարունակվեն մինչ- հունիսի վերջը, անհրաժեշտության դեպքում` նա- մինչ- փառատոնը: Ցուցադրությունների մուտքն ազատ է: Օրական կցուցադրվի մեկ կամ ավելի ֆիլմ` կախված տ-ողությունից:



Փառատոնը բաղկացած է երեք հիմնական ծրագրերից` խաղարկային եւ վավերագրական կինոյի միջազգային մրցույթը, ինչպես նաեւ «Հայկական համայնապատկեր» մրցույթը:



«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:



Այս տարի փառատոնին կմասնակցի շուրջ 300 ֆիլմ 60 երկրից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---