Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը «պաշտպանում է թուրքական ժողովրդի միասնությո՞ւնը»

PanARMENIAN.Net - Օրերս Օսլոյում տեղի է ունեցել Holocaust Denial at the International Freedom of Expression Exchange միջազգային խորհրդաժողովը, որի ընթացքում Նորվեգիայում Թուրքիայի հյուպատոսության ներկայացուցիչը ընդհատել է Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումը` հայտարարելով, որ հայերը դաժանորեն սպանվել են եւ բռնագաղթվել են իրենց հայրենիքից պատերազմի տարիներին հայրենիքին դավաճանելու համար: Հյուպատոսության ներկայացուցիչը հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» բառը Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածը բնութագրելու համար: «Օսմանյան կայսրության հայերը բռնագաղթվել են ոչ թե նրա համար, որ հայ էին, այլ որովհետեւ գաղտնի համագործակցում էին թշնամու հետ պատերազմի տարիներին»,-ասել է նա:



Իր հերթին թուրք հրատարակիչ Ռաջիփ Զարաքոլուն, ելույթ ունենալով խորհրդաժողովում, նշել է, որ Թուրքիայի ՔՕ 301 եւ 305 հոդվածները խոչընդոտում են Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի քննարկմանը: Նա հավելել է, որ այդ հոդվածները «հորդորում են Հայոց ցեղասպանության ժխտումը»: Սակայն Նորվեգիայում Թուրքիայի հյուպատոսության ներկայացուցիչը հերթական անգամ ընդհատել է նրան եւ հայտարարել է, որ նման օրենքներն ընդամենը «պաշտպանում են թուրքական ժողովրդի միասնությունը», հաղորդում է Asbarez.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---