Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները:



Ըստ ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների, իշխող Հանրապետական կուսակցությունն արդյունքում հավաքել է 186 630 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 89 131 ձայն, Հայ ազգային կոնգրեսը` 69 140 ձայն, «Օրինաց երկիրը»` 20 106 ձայն, ՀՅԴ-ն` 18 094 ձայն, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը` 8 479 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 1 936 մանդատ:



7-տոկոսանոց արգելքը հաղթահարել էին ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀԱԿ-ը: Ավագանու խորհրդի մանդատները բախշվել են հետեւյալ կերպ` ՀՀԿ-35 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-17 մանդատ եւ ՀԱԿ-13 մանդատ:



Վերջնական արձանագրությունը չեն ստորագրել ՀՀ ԿԸՀ անդամներ Զոյա Թադեւոսյանն, որը ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցությունը եւ Համլետ Աբրահամյանը ՀՅԴ-ից` իրենց քայլը պատճառաբանելով նրանով, որ չեն դնի իրենց ստորագրությունները կեղծված ընտրությունների եզրակացության տակ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---