Հայաստանի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարները նախապատրաստում են Միխաիլ Սահակաշվիլիի այցն Երեւան

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 8-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԱԳն ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը: «Հանդիպման հիմնական թեման եղել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի Երեւան կատարելիք այցի նախապատրաստումը: Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ Վրաստանի հայերին վերաբերող խնդիրները»,-ասել է Բալայանը: Ըստ նրա, Է.Նալբանդյանի այցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին մասնակցել են աշուղական արվեստի ականավոր ներկայացուցիչ Սայթ-Նովայի հուշարձանի բացման արարողությանը:



Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Մ.Սահակաշվիլու այցը տեղի կունենա հունիսի 24-25-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---