8 հունիսի 2009 - 18:18 AMT
Քերոլայն Քոքս. Ես ոգեւորվում եմ Արցախում տեղի ունեցող դրական փոփոխություններով
Հունիսի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:

Բարոնուհի Քոքսը նշել է, որ յուրաքանչյուր այցի ընթացքում ոգեւորվում է Արցախում տեղի ունեցող փոփոխություններով:

Հյուրերի խնդրանքով Բակո Սահակյանը ներկայացրել է հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում առկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները: Նախագահի խոսքերով, ԼՂՀ պետական անկախության միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է, ինչին հասնելու կարեւորագույն միջոցներից է արցախյան պետականության շարունակական զարգացումը, ժողովրդական արժեքների ամրապնդումը:

Հանդիպման ավարտին Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին` Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության եւ հոգատարության համար, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: