8 հունիսի 2009 - 19:08 AMT
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վաչագան Խուրշուդյանին արձանագրել է որպես Հայաստանի ԱԺ պատգամավոր
Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստին որպես Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արձանագրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակից Վաչագան Խուրշուդյանին: Այդ պաշտոնը թափուր մնաց մայիսի վերջին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Ավետ Ադոնցին Բելգիայում ՀՀ դեսպան նշանակելուց եւ կուսակցական ցուցակներում հաջորդ թեկնածու Գագիկ Աթանջյանի հրաժարականից հետո: