ՌԴ նախագահն ընդգծել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի իրավական ձեւակերպման կարեւորությունը

PanARMENIAN.Net - Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) կազմավորման գաղափարը ժամանակակից աշխարհում մնում է արդիական եւ այդ պատճառով անհրաժեշտ է շարունակել այդ նախաձեռնության իրավական ձեւակերպման աշխատանքը: Այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:



«ՀԱՊԿ արտահերթ նստաշրջանի անցկացումից ի վեր, որտեղ որոշում կայացվեց ԱԱՀՈւ ստեղծման մասին, ժամանակ է անցել, որը հստակ ցույց տվեց, որ հավաքական ուժերի կազմավորման գաղափարը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունն, այլ շատ կարեւոր է ժամանակակից աշխարհում, պահպանվող սպառնալիքների` ահաբեկչական, թմրանյութերի եւ սպառնալիքների պայմաններում»,-ասել է Դ.Մեդվեդեւը:



ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է զբաղվել փաստաթղթերի նախապատրաստմամբ, որպեսզի ԱԱՀՈՒ ուժերը ստանան օրինական հիմք: Ն.Բորդյուժան տեղեկացրել է նախագահին այն մասին, որ ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա հունիսի 14-ին, արդեն նախապատրաստված կլինի փաստաթղթերի փաթեթը:



Ն.Բորդյուժան նշել էր, որ ՀԱՊԿ արտահերթ նստաշրջանի անցկացումից ի վեր մեծ աշխատանք է կատարվել: «Բոլոր փաստաթղթերը հիմնականում համաձայնեցված են, ունեն պատրաստվածության բարձր մակարդակ»,-զեկուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտորղարը: «Մենք ուսումնասիրել ենք արագ արձագանքման ուժերի կազմավորման համաշխարհային փորձը, անց ենք կացրել շուրջ 30 նիստ փորձագետների մակարդակով, այդ թվում բարձր մակարդակի փորաձգետների թվում», հաղորդում է «Վեստի.ռու-ն»:



ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: ԱԱՀՈւ ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---