Երեւանում բացվել է «Երեխաները խաղալիքներ չեն» ֆոտոցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 20 տարի առաջ ընդունվել է ՄԱԿ-ի Կոնվենցիան երեխաների իրավունքների պաշտպանության մասին: Հոբելյանական տարեթվի առթիվ հունիսի 8-ին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում բացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված Վիգեն Մնոյանի «Երեխաները խաղալիքներ չեն» ցուցահանդեսը:



Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Արբահամյանը, որի հովանու ներքո էր կազմակերպվել ցուցահանդեսը:



«Մենք մեծ բավականությամբ պաշտպանեցինք տաղանդավոր լուսանկարիչ Վիգեն Մնոյանի գաղափարը «Երեխաները խաղալիքներ չեն» ցուցահանդեսն անցկացնելու մասին, քանի որ բարձր ենք գնահատում երեխաների նկատմամբ վերաբերմունքը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:



Ներկայացված աշխատանքների շարքում եղել են նաեւ մանկատների երեխաների լուսանկարներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ նոյեմբեր, հետո, համալրվելով լուսանկարչի 80 աշխատանքներով, ներկայացվելու են Հայաստանի ԱԺ նախասրահում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---