Ադրբեջանը սպառնում է փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Ո'չ Պրահայում, ո'չ Սանկտ Պետերբուրգում չեն եղել մեր կողմից սպասված եւ համանախագահների խոստացած առաջխաղացումները: Այդ մասին հայտարարել է Նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, եթե բանակցությունները շարունակվեն նման ձեւով, եթե ոչ մի առաջխաղացում չլինի, Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը:



«Չնայած նրան, որ սանկտ-պետերբուրգյան հանդիպման ժամանակ տերն ու միջնորդը եղել է Ռուսաստանը, եւ այդ հանդիպումը պետք է որոշակի առումով տարբերվեր փարիզյան հանդիպումից, սակայն ոչ մի լուրջ տարբերություն չի եղել նաեւ այստեղ», - ասել է Մամեդովը:



Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չկա: Սակայն չբացառելով հուլիսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը` Նովրուզ Մամեդովը նշել է, որ այդ հանդիպումը եւս կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---