9 հունիսի 2009 - 14:18 AMT
Հայաստանի նախագահը կմասնակցի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի ժամանակ ծրագրվում է քննարկել Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման համար նորմատիվային հիմքի հարցը: Ինչպես նախկինում հաղորդել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Կազմակերպության հերթական գագաթնաժողովի համար արդեն նախապատրաստվել է փաստաթղթերի փաթեթ: Դրանց թվում են ԱԱՀՈՒ-ի վերաբերյալ համաձայնագիրը, հրամանատարության, ուժերի վարքագծի կանոնների հարցերին առնչվող հավելումներ եւ այլ փաստաթղթեր:

ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կայացրել էին 2009 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում: