Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի «Փյունիկ» ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի (մինչեւ 19 տարեկան) ֆուտբոլիստ Սարգիս Արոյանն ինքնասպան է եղել` հունիսի 8-ին իրենց ցած նետելով «Հաղթանակ» կամուրջից (Երեւան): 19-ամյա ֆուտբոլիստը ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն էր տանում: Երիտասարդ ֆուտբոլիստի ինքնասպանության պատճառներն առայժմ անհայտ են:



Նշենք, որ Արոյանն աճող սերունդի ամենահեռնկարային խաղացողներից մեկն էր: «Փյունիկում» հանդես եկող երիտասարդ ֆուտբոլիստը բազմիցս ընդգրկվել էր երկրի պատանեկան հավաքականի կազմում:



2006 թվականին Սարգիսը մինչեւ17 տարեկան տարիքային կարգում Երեւանում ընթացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբակային մրցաշարի շրջանակներում, Բուլղարիայի հավաքականի դեմ հաղթական խաղում (4:2) hat trick-ի հեղինակ էր դարձել: Իսկ 2008 թվականին Եվրոպայի առաջնության (մինչեւ 19 տարեկան) առաջին ընտրախաղի շրջանակներում, որն ընթանում էր Սլովենիայում, երիտասարդ հարձակվողը դաշտի տերերի դեմ խաղում կրկնակի գոլ էր խփել:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---