Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»![]() 26 սեպտեմբերի 2025 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Նախագիծ է ներկայացվել՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր ժամանակների ռազմական զոհերին։ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություն կներկայացվի, որով առաջարկվում է հունվարի 27-ը ճանաչել որպես հիշատակի օր՝ նվիրված հայրենիքի համար զոհված բոլոր զինվորականների։ Նման առաջարկի հեղինակներն են Հ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուբինյանը։ «Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»: Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ: Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,–ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |