Ռյազանում «Խաչքար» համալիրի վերականգնման համար հանգանակությունների հավաք է անցկացվում

PanARMENIAN.Net - Քաղաքացիների հայրենասիրական դաստիարակությանն աջակցելու «Ծառայում եմ հայրենիքին» Ռյազանի հանրային հիմնադրամը հայտարարում է հանգանակությունների հավաք: Հայրենական Մեծ Պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ծրագրվում է բարեկարգել կից «Խաչքար» համալիրի տարածքը:



Ռյազանում 4 տարի առաջ «Հաղթանակ» պուրակում կանգնեցվեց «Խաչքար» հուշարձանը` նվիրված Հայրենական Մեծ Պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակին:



Ռուս եւ հայ ժողովուրդների հոգեւոր միասնությանն եւ ռազմական եղբայրությանը նվիրված հուշարձանը 2009թ. ապրիլին անհայտ անձանց կողմից այլանդակվեց. հուշարձանի վրա սեւ ներկով պատկերվեց ֆաշիստական սվաստիկան:



Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հաշվի առնելով մշակութային կառույցի պատմական արժեքն ու կարեւորությունը, «Ծառայում եմ հայրենիքին» հիմնադրամը որոշում ընդունեց ծրագրելու հուշարձանի մաքրման վերականգնողական աշխատանքներ եւ փոխարինելու սալիկային մակերեսը: Վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---