Էրեբունի-Երևան տոնը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ էլեկտրոնային երաժշտության փոքր փառատոնով![]() 29 սեպտեմբերի 2025 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Էրեբունի-Երևանի տոնակատարությունների մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Սիրելի Երևանցիներ, ամսի 11-ից սկսում են Էրեբունի-Երևան տոնակատարությունները, ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք Երևան՝ տոնելու սիրելի քաղաքի ծննդյան օրը»,–ասել է նա, գրում է Radar Armenia-ն։ Նա նաև հավելել է, որ Էրեբունի-Երևանի տոնակատարությունն այս տարի ներկայացվում է նոր հայեցակարգով՝ Երևանում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է մեկ-երկու օրվա մեջ։ Ըստ քաղաքապետի՝ բոլոր սիրված փառատոներն անցկացվելու են 1-2 օրվա ընթացքում։ Բացի այդ, նա առանձնացրել է, որ այս տարվա տոնակատարություններին կմասնակցեն նաև արտասահմանյան հյուրեր, իսկ հոկտեմբերի 11-ին տոնը կմեկնարկի էլեկտրոնային երաժշտության փոքրիկ փառատոնով, որը կայանալու է «Դիանա Աբգարի» այգում։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |