1 հոկտեմբերի 2025 - 15:50 AMT
Wizz Air-ը դադարեցնում է Երևան–Վիեննա չվերթերը

Wizz Air ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները հայտարարել է, որ դադարեցվում են Երևան–Վիեննա չվերթերը։

Նրա խոսքով՝ պատճառը Վիեննայի օդանավակայանում հարկերի և վճարների բարձրացումն է, ինչի հետևանքով ընկերությունը փակելու է իր բազան այդ քաղաքում, հայտնում է Radar Armenia-ն։

«Փուլային կարգով առաջինը մարտից կդադարեցվեն Վիեննայից իրականացվող չվերթերը, իսկ հետո կտեղեկացնենք այլընտրանքային ուղղությունների մասին»,– նշել է Տիշները։