9 հունիսի 2009 - 21:58 AMT
Արհեստական ժողովրդավարությունն ավելի վտանգավոր է, քան ժողովրդավարության բացակայությունը
«Սիվիլիտաս» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է հարցերի քննարկում` կապված Հայաստանում ընտրական իրավունքների հետ: Հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ հասարակության մեջ հասունացել է այն պատճառների լուրջ քննարկումը, որոնք խոչընդոտում են ազատ ընտրությունների անցկացումը, խնդիրների հաղթահարման ուղիների որոնումը, որոնք թույլ են տալիս հասարակությանը «դուրս գալ փակ շրջանից»:

Վարդան Օսկանյանն առանձնացրել է երեք հիմնական պայմաններ, որոնք Հայաստանի համար առավել պրոբլեմատիկ են եւ խոչընդոտում են քաղաքացիների ընտրելու իրավունքի լիարժեք իրագործումը: «Առաջին հերթին, ազատ ընտրությունների ինստիտուտի զարգացման առկայություն, որը մեր երկրի զարգացման եւ բարգավաճման նախապայմանն է: Ազատ ընտրությունների երկրորդ պարտադիր պայմանն է զարգացած ժողովրդավարությունը: Արհեստական ժողովրդավարությունն ավելի վտանգավոր է, քան ժողովրդավարության բացակայությունը»,- ընդգծել է Օսկանյանը:

Ազատ եւ արդար ընտրությունների երրորդ պայմանը նա համարում է իշխանության եւ ընդդիմության փոխադարձ պատասխանատվությունը: «Իշխանությունները պետք է ավելի հանդուրժող լինեն եւ քայլեր ձեռնարկեն Հայաստանում ազատ ընտրությունների անցկացման համար»,- ասել է Օսկանյանը: