9 հունիսի 2009 - 23:26 AMT
Ռազմական ծախսերը գերազանցում են բոլոր ռեկորդները
Անցյալ տարի համաշխարհային ռազմական ծախսերը հասել են մինչեւ նոր ռեկորդային մակարդակի, գրում է Frankfurter Rundschau-ն: 2008 թվականին, Ստոկհոլմի Sipri ինստիտուտի տվյալներով, համաշխարհային ռազմական ծախսերն աճել են մինչեւ 1,464 տրլն դոլար, ինչը 4 տոկոսով ավել է, քան 2007 թվականին, եւ 45 տոկոսով ավել է, քան 1990-ական թվականների վերջին: Այդպիսով, ռազմական բյուջեները կլանում են ողջ համաշխարհային արտադրութան 2,4 տոկոսը: Ռազմական ծախսերի առավելագույն մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին` ավելի քան 40 տոկոս:

Նախորդ տարում համաշխարհային ռազմական ծախսերի գրեթե 6 տոկոսը բաժին է ընկել Չինաստանին: Ռուսաստանը 1990-ական թվականներից սկսած եռապատկել է ռազմական ծախսերը: Վերջին տասնամյակում ռազմական ոլորտում առավելագույն աճ նկատվում է Արեւելյան Եվրոպայում` 174 տոկոս: Նրան հաջորդում է Հյուսիսային Աֆրիկան (94 տոկոս): Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի ռազմական ծախսերը 1999 թվականից աճել են ընդամենը 5 տոկոսով:

Մերձավոր Արեւելքում այդ ցուցանիշը նախորդ տարում թեթեւակի կրճատվել է, այնուամենայնիվ, գտնում են Sipri-ում, դա վեկտորի ուղղվածության փոփոխում չէ: Ընդհակառակը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրությունները եւ տարածաշրջանի այլ երկրներ խոշոր պատվերներ են կատարել, որոնք առաջիկայում կրկին կուռճացնեն նրանց ռազմական բյուջեները: