10 հունիսի 2009 - 13:03 AMT
Թուրքիայում մեկնարկել է ճարտարապետ Սինանի հիշատակին նվիրված տարին
Թուրքիայում սկսել է Օսմանյան կայսրության նշանավորի ճարտարապետներից մեկի` Սինանի հիշատակին նվիրված տարին: Հանդիսավոր արարողությունները սկսել են նախագահական պալատում ` Սինանի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Սինանին նվիրված միջոցառումները ծրագրվում է անցկացնել Լոնդոնում, Երուսաղեմում, Փարիզում եւ Կահիրում:

Հանրաճանաչ օսմանցի ճարտարապետ Սինանը ծնվել է 1489 թվականին, հայկական ընտանիքում: Նրան ցանկանում էին դարձնել ենիչերի, բայց հետո սուլթան Սելիմը նրան ուղարկել էր սովորելու նկարչություն եւ ճարտարապետություն: Սինանը գործել է հինգ սուլթանների օրոք եւ ստեղծել է իսլամական ճարտարապետության ականավոր նմուշները, որոնց թվում են Սուլեյմանիեի մզկիթը, Դոլմաբաղչեի պալատները եւ Թոփքափին: Սինանն ընդհանուր առմամբ կառուցել է 365 շենք` մզկիթներ, մեդրեսեներ, դամբարաններ, հանրային տներ եւ բաղնիքներ: Սինանը ճարտարապետների տոհմի հիմնադիրն է, նրա ժառանգներից մեկը` Զաքարիա Միլդանօղլուն, մասնակցել է Ախթամար կղզում գտնվող Սբ. Խաչի վանքի վերականգնմանը: