Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացումը

PanARMENIAN.Net - Ս. թ. հունիսի 8-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն իր այցելուներին է ներկայացրել 12-րդ դարի հայկական խաչքարը, որը Հայաստանի կառավարության կողմից հինգ տարի ժամկետով տրամադրվել է այս թանգարանին:



Խաչքարը Հայաստանի նվերն է Միացյալ ազգերի կազմակերպությանը եւ Գեղարդից Նյու Յորք է տեղափոխվել 1994 թ.: ՄԱԿ-ի կենտրոնակայանի կապիտալ վերանորոգման պատճառով անհրաժեշտություն է առաջացել այն տեղափոխել մեկ այլ տեղ` երկարատ- պահպանման նպատակով:2008 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Նյու Յորք այցի ժամանակ նրա եւ Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ իրականացվեց այս ձեռնարկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---