Ղրիմում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» թեմայով խորհրդաժողով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի միությանն առընթեր հայագիտության կենտրոնը, Ղրիմի հայկական միությունը` Հայ Առաքելական Եկեղեցու ուկրաինական թեմի աջակցությամբ, կանցկացնեն Երկրորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը «Ուկրինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» թեմայով, որը տեղի կունենա 2009 թվականի սեպտեմբերի 5-6-ը Ղրիմում, Սուրբ Խաչ վանքում:



Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն հայ-ուկրաինական պատմության հետ կապված թեմաներ` սկսած անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---