
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի մի շարք քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակության տվյալները սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ ներկայացված հաշվետվության՝ մի շարք բնակավայրերում փոշու քանակը գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։
Վանաձոր քաղաքում խախտումներն արձանագրվել են հետևյալ հատվածներում՝
Հրազդան քաղաքում չափումները ցույց են տվել սահմանային թույլատրելի ցուցանիշների գերազանցում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին։
Արարատ քաղաքում չափված տվյալները ևս արձանագրել են գերազանցում՝ սեպտեմբերի 29-ին և 30-ին։
Գյումրիում կատարված չափումներն արձանագրել են, որ տվյալ ժամանակահատվածում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանված թույլատրելի մակարդակը։