10 հունիսի 2009 - 17:53 AMT
Հայաստանում է գտնվում ՀՀ պաշտպանական համակարգի վերանայման փորձագիտական խումբը
Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային փորձագիտական խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման 1-ին եւ 2-րդ փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները եւ նախանշվեցին առաջիկա անելիքները: ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորեց պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը եւ շնորհակալություն հայտնեց փորձագետներին` տրամադրվող մեթոդաբանական օժանդակության համար: