ՎԶԵԲ Հայաստանի տնտեսությանը 180 մլն եվրո կհատկացնի

PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է 2009-2010թթ. Հայաստանը 180 միլիոն եվրոյով ֆինանսավորելու նոր ռազավարության մասին, ասվում է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ: Բանկը ծրագրում է հայտագրված միջոցները ներդնել 30 նախագծերի մեջ, որոնց իրականացումը թույլ կտա մեղմացնել տնտեսական անկման հետեւանքները, որոնք առաջացել էին արտահանման եւ աշխատանքային գաղթականների դրամական փոխանցումների կրճատումների պատճառով:



«Այս հանգամանքներում ՎԶԵԲ պահպանում է մասնավոր միկրո-, փոքր եւ միջին ձեռնարկատիրության օժանդակության քաղաքականությունը անհրաժեշտ ֆինանսավորումը տեղական գործընկերական բանկերի միջոցով հատկացնելու ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Բացի դրանից, ՎԶԵԲ բանկերին կառաջարկի էներգախնայման եւ նրանց կապիտալին մասնակիորեն մասնակցելու վարկեր: Բանկը կօժանդակի նաեւ կառուցային բարեփոխումներին ուղղված նախագծերը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 240 միլիոն եվրո է ներդրել Հայաստանում 64 նախագծերի իրականացման համար, հաղորդում է slon.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---