10 հունիսի 2009 - 19:44 AMT
Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականներին
Սեփական հարկի տակ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումները աշխարհի առաջնություն-2010 ընտրական փուլի շրջանակներում Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականների հետ տեղի են ունենալու Երեւանում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Հայաստան-Բոսնիա խաղը սկսվելու է սեպտեմբերի 5-ին Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ Հայաստան-Բելգիա խաղը` սեպտեմբերի 9-ին 21:00-ին: