10 հունիսի 2009 - 20:11 AMT
ՀՀ նախագահ. Ես միշտ համարել եմ, որ ինչքան ավելի ուժեղ լինի Ռուսաստանն, այնքան ուժեղ կլինի նաեւ Հայաստանը
Ռուսաստանյան Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն եւ տոնի առթիվ շնորհավորել է դեսպանատան անձնակազմին: «Շատ ուրախ եմ, որ մեր հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են լավանում: Տառացիորեն մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը մենք մեկ անգամ եւս ընդգծեցինք, որ մեր հարաբերություններն ամսեամիս, տարեցտարի ավելի ու ավելի են խորանում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը` մաղթելով Ռուսաստանին բարեկեցություն եւ զարգացում: «Ես միշտ համարել եւ այսօր էլ համարում եմ, որ ինչքան ավելի ուժեղ լինի Ռուսաստանն, այնքան ուժեղ կլինի նաեւ Հայաստանը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: