10 հունիսի 2009 - 20:23 AMT
Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Վրաստանից բերել են 7 մեդալ
Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հունիսիս 7-8-ը Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարից վերադարձել են յոթ մեդալով: Հունառոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացրել է 15 մարզիկ, իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը` 13 ըմբշամարտիկ: Ինչպես PanARMENIAN. Net -ի թղթակցին հաղորդեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆակյանը, իր սաներից հինգն արժանացել են արծաթե մեդալների:

Մինչդեռ, ազատ ոճի ըմբշամարտի մարզիկները, որոնք մրցաշարին մասնակցել են հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի ղեկավարությամբ, նվաճել են մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Բաղդատյանի խոսքերով, ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցել է շուրջ 140 մարզիկ աշխարհի յոթ երկրից, այդ թվում Վրաստանից, Ուկրաինայից, Հունաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Հայաստանից եւ Ռուսաստանից: