10 հունիսի 2009 - 21:46 AMT
ՌԵՈՒ նախագահը շահագործման համար Հայաստանին հանձնելու է 10 շոգեքարշ
«Ռուսական երկաթուղու» նախագահ Վլադիմիր Յակունինը հունիսի 12-ին ժամանելու է Հայաստան: Նա այցելելու է Երեւան քաղաքի կենտրոնական կայարան, որտեղ տեղի է ունենալու ՉՄԷ-3 10 շոգեքարշերի շահագործման հանդիսավոր հանձնումը: Կայարանում կազմակերպվելու է ձեռնարկություն-արտադրողների արդյունաբերական արտադրանքի ցուցահանդես Հայաստանի երկաթուղային տրանսպորտի կարիքները հոգալու համար, հաղորդում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայությունը: