10 հունիսի 2009 - 23:40 AMT
Հայաստանի հանրային խորհուրդը հանդես է եկել համաներման օգտին
«Երկրում համաներման հայտարարման հարցով նախագահի դիմումը հանրությանն աննախադեպ քայլ էր, քանի որ, համաձայն Սահմանադրության, նա իրավունք ուներ որոշում կայացնել առանց ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու», - հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հանրության կայացման հարցերով հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, նախագահի հայտարարությունից հետո Հանրային խորհրդում երկրում համաներում հայտարարելու հարցը լուրջ վերլուծության եւ երկար քննարկումների առարկա էր դարձել: «Բանվեճերի արդյունքում Հանրային խորհուրդը, վերջապես, որոշում էր կայացրել դիմելու ՀՀ նախագահին` Հայաստանի Ազգային ժողովում համաներման հարցը քննարկման դնելու առաջարկով», - նշել է Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է, որ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը, քննարկումների գործընթացում, փորձնական սոցհարցում է անցկացրել, համաձայն որի հարցման ենթարկվածների 84 տոկոսը հանդես է եկել համաներման հայտարարման օգտին, իսկ 16 տոկոսը` դեմ: