ՔՊ-ի նախընտրական շտաբը 2026-ին կղեկավարի Արայիկ Հարությունյանը

ՔՊ-ի նախընտրական շտաբը 2026-ին կղեկավարի Արայիկ Հարությունյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վահագն Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։

 Ուշագրավ
---