Հայաստանը միշտ պատրաստ է բանակցել Անկարայի հետ առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - Կարելի է միայն ողջունել Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման մասին: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Սակայն դրանք դեռեւս միայն հայտարարություններ են: Հայաստանը միշտ պատրաստ է բանակցել Անկարայի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ, սակայն մեր դիրքորոշումն անփոփոխ է` բանակցությունները պետք է առանց նախապայմանների սկսվեն: Դեռեւս նման վերաբերմունք թուրքական կողմից մենք չենք տեսնում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:



Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն Վաշինգտնում հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է համատեղ ապագա կառուցել Հայաստանի հետ եւ սեղմ ժամկետում նորմալ հարաբերություններ է հաստատելու երկու երկրների միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---