Հայ եւ էստոնացի ձեռներեցները նախանշում են գերակայությունները

PanARMENIAN.Net - Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի պաշտոնական այցի շրջանակներում Երեւանում, Զարգացման հայկական գործակալությունում հունիսի 11-ին բացվել է Հայաստան-Էստոնիա գործարար համաժողովը: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, երկու երկրների ձեռներեցներ: Բացելով գործարար համաժողովը` Ն.Երիցյանը նշել է բարեփոխումների եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում էստոնական փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը: «Մենք կարեւորում ենք Էստոնիայի փորձի ուսումնասիրումը եւ հուսով ենք, որ դա կօգնի»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Իր հերթին Ու.Պաետը ներկայացրեց Էստոնիայի էկոնոմիկայի ընդհանուր վիճակը: Նա կարեւորել է երկկողմ շփումների հաստատումը Հայաստանի ու Էստոնիայի գործարարների միջեւ հայ-էստոնական հարաբերությունների զարգացման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---