Գումի շուկայում և այլ կետերում առգրավված ոչ սպանդանոցային 810 կգ միսը ոչնչացվել է![]() 27 հոկտեմբերի 2025 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ խստացված վերահսկողական գործողությունների շրջանակում Երևանում, Խորենացի փողոցում գործող Գումի շուկայում և այլ կետերում հայտնաբերված մոտ 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միսն անմիջապես առգրավվել և ոչնչացվել է։ Աշխատանքներին անձամբ հետևել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, ով ընդգծել է, որ նմանօրինակ արտադրանքը չի կարող ընդունելի համարվել սպառման համար։ Նրա խոսքով՝ ստուգումները շարունակական բնույթ են կրելու, և ոչ սպանդանոցային ծագման մսի հայտնաբերման դեպքում զիջումներ չեն լինելու։ Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են մսի ծագման վկայող փաստաթղթերը (հատկապես՝ 5-րդ ձևը), պահպանման սանիտարահիգիենիկ պայմաններն ու համապատասխան ջերմաստիճանային ռեժիմները։ Որոշ վաճառողներ չեն պահպանել օրենքով սահմանված պահանջները։ «Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ապահովելու համար իրավական պահանջի կատարումը և պաշտպանելու սպառողի առողջությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |