Ռուբեն Մելքոնյան. Հայ-թուրքական բանակցությունները դանդաղել են

PanARMENIAN.Net - Անկախ խելամիտ ժամկետում եւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գերտերությունների ճնշումից , Թուրքիան իր խաղը կվարի ու չի դավաճանի իր պետական շահերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հունիսի 11-ին հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Համաշխարհային տերությունների հայտարարությունների, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի հայ-թուրքական հարաբերությունների մասին վերջին հայտարարության շուրջ, Թուրքիայում լուրջ քննարկումներ են ընթանում: Սակայն դա հազիվ թե ինչ-որ բան փոխի: Թուրքիայի ղեկավարությունը կշարունակի իր այժմյան քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»,-ասել է փորձագետը:



Ըստ Ռ.Մելքոնյանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, սակայն ասել, թե գործընթացը կկասեցվի, չի կարելի: «Որոշ ժամանակ մենք բանակցային գործընթացի դանդաղեցման ականատեսը կլինենք, սակայն լարվածությունը մնում է, քանի որ հայ-թուրքական հարաբերություններն այն հարցն է, որը վերաբերում է ոչ միայն երկու երկրներին, այլ նաեւ համաշխարհային գերտերություններն»,-ասել է թրքագետը: Ինչ վերաբերում է Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատմանը: «Ըստ Թուրքիայում տիրող տրամադրությունների, ես այնքան էլ լավատես չեմ երկկողմ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հարցում: Թուրքիայի քաղաքական վերնախավում ու հանրության շրջանում կան ազգայնական ուժեր, որոնք չեն ցանկանում, որ հայ-թուրքական հարաբերությունները ջերմանան»,-ասել է թրքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---