31 հոկտեմբերի 2025 - 11:15 AMT
ԵԿՄ. Մարտական հերթապահության ժամանակ երկրապահ է հանկարծամահ եղել

Մարտական հերթապահության ժամանակ երկրապահ է հանկարծամահ եղել, հայտնում է Երկրապահ կամավորականների միությունը։

«ԵԿՄ անդամ Սամվել Թանգիի Հայրապետյանը, նախնական տվյալներով, մարտական հերթապահության ընթացքում հանկարծամահ է եղել։ Մահվան հանգամանքները կպարզվեն քննության արդյունքում»,- ասվում է հաղորդագրությունում:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30–ին՝ մոտավորապես ժամը 17։55-ին։