Ռուսները հիմնական թշնամական երկիր են համարում Վրաստանին, ԱՄՆ-ին եւ Ուկրաինային

PanARMENIAN.Net - Ռուս սոցիոլոգները պարզել են, թե որ երկրներն են ռուսները համարում բարեկամական: Հարցման արդյունքներով, ամեն հաճախ իրենց մտերիմ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանի քաղաքացիները նշում են Բելառուսին: Երկրորդ տեղում Ղազախստանն է, երրորդում` Չինաստանը: Բարեկամական երկրների թվում են նաեւ Գերմանիան, Հայաստանը, Հնդկաստանը, Կուբան, Ադրբեջանը:



Դրա հետ մեկտեղ 13% համոզված են, որ Ռուսաստանն ընդհանրապես բարեկամներ չունի:



Ռուսաները հիմնական թշնամական երկիր են համարում Վրաստանը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում` Ուկրաինան: Հարցվածները նշել են նաեւ մերձբալթյան երկրները, Լեհաստանը, Աֆղանստանը, Իրաքը, Իրանը: Հարցվածների 3% վստահ են, որ Ռուսաստանը թշնամիներ չունի, հաղորդում է Baltinfo.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---