«Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին:



Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենը:



«Հազարամյակի մարտահրավերներ» հնգամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Հայաստանին $235 միլիոնի չափով գրանտ հատկացնել ոռոգման համակարգի եւ գյուղական ճանապարհների վերականգնման եւ մոդեռնիզացման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---