11 հունիսի 2009 - 20:45 AMT
Խորհրդարանական հանձնաժողովն ի զորու չէ փաստերից գլուխ հանել առանց Անդրանիկ Քոչարյանի խորհրդատվությունների
Փաստերի հավաքման խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հաղորդեց, որ խմբի նախկին նախագահ Վահե Ստեփանյանը, առանց խմբի անդամների համաձայնության, բոլոր փաստաթղթերը հանձնել է ՀՀ Խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:

«Խմբի աշխատանքի ընթացքում կազմակերպվել է մոտ 160 հանդիպում քաղաքացիների հետ, ավելի քան 10 ժամ հարցազրույցներ զանազան մարդկանց հետ, ինչը կազմում է ավելի քան 100 գիգաբայթ տեսա- եւ ձայնագրություններ, անցկացվել է ավելի քան 140 նիստ: Եթե փաստաթղթերը հանձնվել են Սամվել Նիկոյանին, ես խորապես կասկածում եմ այդ փաստերի եւ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունավետության հարցում»,- հայտնել է Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով, Հայաստանի ԱԺ հանձնաժողովը չի կարողանա փաստերից գլուխ հանել առանց փաստերի հավաքման` արդեն լուծարված խմբի խորհրդատվությունների` պահեստում ունենալով ընդամենը մեկ ամիս, քանի որ կոնկրետ ժամկետներ են հնչեցվել` գործն ավարտել այս տարվա հուլիսին: