Առաքել Միրզոյան. Ես գերազանց մարզավիճակում եմ եւ հաղթանակի եմ տրամադրված աշխարհի առաջնությունում11 հունիսի 2009 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Ծանր ատլետիկայի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանն (69 կգ ք/կ) իր անձնական մարզչի եւ հոր` Օգսեն Միրզոյանի ղեկավարությամբ հունիսի 14-ին ժամանելու է Բուխարեստ, որտեղ հունիսի 12-21-ը տեղի է ունենալու ծանր ատլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Միրզոյանը, նա գտնվում է գերազանց մարզավիճակում եւ պատրաստ է նոր տիտղոսի համար պայքարին:«Մենք Ռումինիա ենք ժամանում հունիսի 14-ին, քանի որ իմ քաշային կարգում մրցությունը մեկնարկում է հունիսի 17-ին: Տվյալ պահին ես գերազանց մարզավիճակում եմ եւ հաղթանակի եմ տրամադրված աշխարհի առաջնությունում: Հուսով եմ, որ կկարողանամ գերազանցել իմ նախկին արդյունքը»,- նշել է Միրզոյանը: Միրզոյանն աշխարհի պատանեկան նախկին առաջնության ժամանակ, որը տեղի էր ունեցել 2008-ի հունիսին Կոլումբիայի Կալի քաղաքում, նվաճել էր աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Իսկ Եվրոպայի առաջնության ժամանակ, որը տեղի էր ունեցել 2009-ի ապրիլին Բուխարեստում, հանդես գալով երկրի հիմնական հավաքականի կազմում, երկամարտի արդյունքում բարձրացրել էր 336 կգ եւ արժանացել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում |