Հետաքննությանը վերադարձված զրահաբաճկոնը պարզություն կմտցնի ոստիկանի մահվան հանգամանքներում

PanARMENIAN.Net - 2008-ի մարտի 1-ի դեպքերի Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին փաստաթուղթը պատրաստվել է ողջ խմբի կողմից եւ խմբի ղեկավարի կողմից ստորագրվելուց հետո ուղարկվել է Հայաստանի նախագահին: «Կոալիցիայի ներկայացուցիչները խմբում այս հարցի վերաբերյալ զեկույցում հանդես չեկան հատուկ կարծիքով»,- հաղորդել է նա:



Այնուամենայնիվ, Քոչարյանը պատմել է, որ մահացած ոստիկան Համլետ Թադեւոսյանի հագուստը զրահաբաճկոնի հետ գտնվել է պոլիէթիլենային տոպրակում: Սակայն, երբ խմբի ներկայացուցիչները ցանկացել են ծանոթանալ իրեղեն ապացույցների հետ, պարզվել է, որ զրահաբաճկոնը բացակայում է, ինչը չի նկատել քննիչը ողջ գործընթացի ընթացքում: «Խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ զրահաբաճկոնը «վերադարձվել է իր տեղը»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:



Նա համոզված է, որ զրահաբաճկոնը կորցնելու դեպքում հնարավորություն չէր լինելու պարզել, թե ինչ բարձրությամբ եւ հեռավորությմաբ է եղել պայթյունը: «Անհրաժեշտ է չեզոքացնել զանգվածային անկարգությունների մասին քրեական գործի հետաքննությունը, որը վարում էր Վահագ Հարությունյանի հետքննչական խումբը, եւ ստեղծել նորը, որը կազմված կլինի անկախ փորձագետներից, քանի որ ծիծաղելի է, երբ կարդում ես փաստերի բացատրման նրանց 10-15 էջանոց բացատրությունը»,- նշել է Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---