Փաստահավաք խմբի նախկին անդամները չեն պատրաստվում բացահայտել գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը11 հունիսի 2009 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Փաստահավաք խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վստահ է, որ նախագահի հրամանագրով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործը փակվել է: «Մենք հույս չունենք, որ խմբի գործունեության կասեցումից հետո կբացահայտվեն իրական փաստերը: Այս հրամանագրով «մարտի 1-ն» ավարտվեց եւ հույս չկա, որ ինչ-որ բան կփոխվի»,-հայտարարել է նա: Ընդ որում, փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը մտադիր չեն բացահայտել խմբի համատեղ աշխատանքի ընթացքում կազմված գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը: Ինչպես նշում է Ա.Քոչարյանը, հունիսի 5-ին նրանք Սեդա Սաֆարյանի հետ արդեն իսկ ձեւակերպել են ամփոփիչ փաստաթուղթը անցյալ տարվա մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման մասին: Ս.Սաֆարյանն ու Ա.Քոչարյանը նշել են, որ պատրաստվում են հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ ՀՀ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի գործողություններին, սակայն նրանք հույս չունեն, որ հանձնաժողովը կկարողանա ավարտին հասցնել խմբի անավարտ աշխատանքը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |