11 հունիսի 2009 - 23:38 AMT
ՀՀ Վարչական դատարանը հրաժարվել է ընդունել ՀԱԿ-ի հայցադիմումը Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մերժվելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսը համապատասխան հայցով դիմել էր ՀՀ Վարչական դատարան` ԿԸՀ-ի որոշումը, ինչպես նաեւ Մայիսի 31-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարան ներկայացված 397 էջ փաստաթղթերը եւ 4 լազերային կրիչների վրա ամփոփված տեսանյութերը ցուցադրում են մայիսի 31-ին «ընտրություն կոչված խայտառակության ամբողջ պատկերը»:

Վարչական դատարանը հունիսի 10-ին անհիմն ու ապօրինի որոշում է կայացրել վարույթ չընդունել եւ ետ վերադարձնել հայցադիմումը: Այդ մասին հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը: